ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում

Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում
17.05.2025 | 15:13

Նրանք սպասում են հարմար պահի, բայց սպասելի է, որ գալու է Պուտինի հարմար պահը

Բանը հասավ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիզոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի բաց նամակին:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիզոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ՝ 2025թ. մայիսի 15-ին, հանդես է եկել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանին ուղղված թիվ 887 պաշտոնական գրությամբ (բաց նամակով), որով մասնավորապես անդրադարձել է նախկինում Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, այժմ Հայաստանի «պաշտպանության նախարարության» Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարություններին: Նամակում, մասնավորապես, նշված է․

«Հարգելի Սուրեն Ռաֆիկի,

Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80- ամյակի կապակցությամբ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ: Ուրախալի էր տեսնել, որ անցած մայիսի 9- ին Հայաստանում հոբելյանական միջոցառումները ժողովրդական լայն աջակցություն ստացան:

Հանրապետության բնակիչները՝ ավագ և երիտասարդ սերունդները, իրենց սրտի կանչով եկել էին պատերազմի հուշահամալիր՝ հարգելու իրենց հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չվերադարձան։

Հանրապետության բնակիչները՝ ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի, սրտի կանչով եկել էին զինվորական հուշակոթողներ՝ հարգելու Հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չեն վերադարձել:

Հաղթանակի տոնի նկատմամբ խոր հարգանքի ֆոնին հայ ժողովրդի մեջ լայն վրդովմունք են առաջացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարությունները՝ հիտլերյան Գերմանիայի ագրեսիան փաստացի արդարացմամբ, որը նա այդ սուրբ օրը հնչեցրել էր երկրի գլխավոր հեռուստաալիքով: Հատկապես ցավալի էր նման արտահայտություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի փառապանծ զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Բաղրամյանի անունը:

Դժվար է նման արարքը գնահատել այլ կերպ, քան մեր հերոսական նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք թույլ չտվեցին իրականացնել ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման և ոչնչացման հիտլերյան ծրագրերը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»:

Կարծում ենք, ինքնին հասկանալի է, որ դեսպան Կոպիրիկինի՝ Պապիկյանին ուղղված դիմելաձը՝ «Հարգելի Սուրեն Ռաֆիկի», խիստ պայմանական է ու թելադրված զուտ դիվանագիտական էթիկետով, այսինքն՝ դիվանագիտական վարվելակերպի կանոնների պահանջ: Հակառակ պարագայում՝ ի՞նչ հարգելի այն անձի պարագայում, որն առ այս պահն Արծրուն Հովհաննիսյանին պաշտոնանկ չի արել ու նույնիսկ հանդես չի եկել Արծրուն Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարությունների դատապարտմամբ կամ քննադատությամբ՝ դրանով իսկ ստորագրելով այդ նույն հայտարարությունների տակ:

Վստահ ենք, որ Արծրունի հայտարարությունները բխում են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևի (գործակալ Օմեգայի), «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող վիբրատորչիկ Ալենի և հենց Նիկոլ հայադավի սրտերից:

Ընդգծենք, որ Արծրուն Հովհաննիսյանը մասնավոր անձ չէ, այլ պետական ենթակայության հրամանատարաշտաբային (ռազմական) ինստիտուտի ղեկավար: Նկատի ունենալով այս հանգամանքը, վերոնշյալ պաշտոնյաներն Արծրունի փոխարեն արդեն պետք է ներողություն խնդրած լինեին հայ, ռուս և, ընդհանրապես, ԽՍՀՄ ժողովուրդներից, որոնք իրենց ստրկացման և ոչնչացման հիտլերյան ծրագրերի խափանման համար ստիպված եղան զոհաբերել իրենց միլիոնավոր զավակների կյանքը, մինչդեռ Նիկոլի, Արաբատի, Ալենի կողմից նույնպես Արծրունի հայտարարությանը համերաշխ լռություն է պահպանվում:

Ավելին՝ Հայաստանի և Ռուսաստանի թշնամի Նիկոլը, Հայաստանի և Ռուսաստանի մեկ այլ թշնամու՝ Ալիևի հետ միասին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր նկարահանված կադրերում են հայտնվել առանձնակի ուրախությամբ ու հրճվանքով, դեմքերին՝ երջանիկ ժպիտ, քանի որ այնտեղ էին մասնակցելու ընդգծված հակառուսական ուղղվածություն ունեցող ու ՌԴ թշնամիներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած Եվրոպական քաղաքական հանրակցության (ԵՄ և հարևաններ) հերթական՝ 6- րդ գագաթնաժողովին:

Խոսքն այն նույն Նիկոլ հայադավի մասին է, որը Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9- ին Մեծ հաղթանակի 80- ամյակի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթին մասնակցում էր ոչ թե ուրախությամբ, այլ սգվորի տխուր ու մռայլ դեմքով՝ այդպիսով ընդգծված կերպով ցույց տալով իր, մեղմ ասած, անբարյացկամ վերաբերմունքը թե՛ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ- ի, ԽՍՀՄ ժողովուրդների հաղթանակի, թե՛ տվյալ ռազմական շքերթի և Մեծ հաղթանակի 80- ամյակի տոնակատարության, թե՛ Ռուսաստանի և անձամբ նրա նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Նիկոլն այսպիսով ՌԴ- ին, Պուտինին և այլոց ցույց էր տալիս, որ Մոսկվայում է գտնվում, ռազմական շքերթին մասնակցում ստիպված ու դժկամությամբ, քանզի ներքուստ ափսոսում է, որ ԽՍՀՄ- ը հաղթեց Ստալինգրադի ճակատամարտում, նացիստական Գերմանիան չկարողացավ հասնել իր նպատակին, և այսօր գոյություն ունեն ռուս և հայ ժողովուրդները, Ռուսաստանը և Հայաստանը:

Հենց վերոնշյալով է պայմանավորված նաև այն, որ Նիկոլը, ի տարբերություն ռազմական շքերթին մասնակցող մոտ երեք տասնյակ պետությունների ղեկավարների, հիշյալ շքերթի և տոնակատարությունների ժամանակ հրաժարվել էր հագուստին գեորգիևյան ժապավեն կրել, ինչպես նաև արգելել էր ռազմաշքերթին Հայաստանի ԶՈւ շքերթային հաշվարկի մասնակցությունը ՝ ի տարբերություն նույնիսկ Ադրբեջանի, որը Պուտինի, ՌԴ-ի և 80- ամյակի տոնակատարության նկատմամբ իր բացասական վերաբերմունքն արտահայտելու հարցում բավարարվել էր միայն տոնական միջոցառումներին Ալիևի չմասնակցելով: Այն նույն Ալիևի, որը մայիսի 9- ից ուղիղ մեկ շաբաթ հետո Ալբանիայում Նիկոլի և այլոց հետ միասին մասնակցում է հակառուսական խառնաժողովին:

Նիկոլն Արծրունից տարբերվում է նրանով, որ Ստալինգրադի ճակատամարտում և պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի նկատմամբ իր ափսոսանքն արտահայտել է ոչ թե հրապարակային հայտարարությամբ, այլ գործողությունների և անգործության, ինչպես նաև իր վարքի որոշակի խորհրդանշական դրսևորումներով, իսկ Արծրունը, առանց որևէ բարդույթի, հրապարակայնորեն, այն էլ՝ «Հանրային» կոչվածի եթերում:

Ինչպես արդեն հայտնի է, Արծրունն օրերս «Հանրային» կոչվածի եթերում միֆ էր որակել պնդումն առ այն, թե Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ- ի հաղթանակը Հայաստանին փրկել է թուրքական ներխուժումից: Հայտարարել էր նաև, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջներ Կովկաս, վերցներ Կովկասը, ապա Բուլղարիայից էլ որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր էին գալու, ներխուժելու էին ու գրավելու էին Թուրքիան։

Վերոնշյալ ծրագիրը, ըստ Քառասունչորսօյա պատերազմի կեղծ լուրերի մունետիկ Արծրուն Հովհաննիսյանի, ենթադրում էր նաև «միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։ Սա նիկոլենց բնորոշ հրեշավոր կեղծիք է, պատմությունն աղավաղելու հրեշավոր փորձ, որին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ